Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ռոդրիգո Գոեսը նշել է նորամուտը «Սերուցքայինների» կազմում և խփել առաջին գոլը:
Այսպիսով 18-ամյա բրազիլացուն դարպասի գրավման համար ընդամենը 93 վայրկյան է պահանջվել «Օսասունայի» դեմ խաղում փոխարինման դուրս գալուց հետո։
Ընդ որում, Ռոդրիգոն քիչ էր մնում գերազանցեր իր լեգենդար հայրենակից Ռոնալդոյի ռեկորդը, որը «Ռեալի» մարզաշապիկով առաջին անգամ աչքի ընկավ մեկնարկային խաղում խաղադաշտ հայտնվելուց 62 վայրկյան անց:
Հիշեցնենք, որ տաղանդավոր եզրային հարձակվողը «Ռեալին» միացել էր ամռանը: