Բրազիլիայում Մադրիդի Ռեալի ծագող աստղ Ռոդրիգո Գոեսին անվանում են «Կայծակ», քանի որ բրազիլացին ընդամենը 18 տարեկանում կարողացել է լուսավորել «Սանտյագու Բեռնաբեուն»։
Չորեքշաբթի օրը Չեմպիոնների լիգայի շրջանակում կայացած «Գալաթասարայի» դեմ հանդիպման ընթացքում երիտասարդ ֆուտբոլիստը հեթ-տրիկի հեղինակ դարձավ։ Գոլերից մեկը աջ ոտքով խփեց, մյուսը ՝ ձախ, իսկ երրորդը ՝ գլխի հրաշալի հարվածով։
Նա նաև դարձավ «Արքայական» ակումբը թվով երկրորդ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, որը կարողացել է հեթ-տրիկ գրանցել։ Գոեսը միայն զիջում է «Ռեալի» լեգենդ Ռաուլին։
Խաղի վերջում Ռոդրիգոն այն գնդակը, որով գոլ էր հեղինակել, իր հետ տարել էր հանդերձարան։ Այս մասին հաղորդում է Marca-ն։
Որպես «Ռեալի» խաղացող Գոեսը ընդամենը հանդես է եկել 6 խաղերում։ Միայն Ալֆրեդո դի Ստեֆանոյին է հաջողվել ավելի կարճ ժամկետում նման հաջողություն գրանցել։
Զինեդին Զիդանը Ռոդրիգոյին խաղալու հնարավորություն տվեց և երիտասարդ աստղը այն երկու ձեռքերով ամուր բռնեց ու այլևս հետ չնայեց։
Նա իր հաջողության շնորհիվ այժմ գերազանցում է Վինիսիուսին, Լուկաս Վազքեզին, Գարեթ Բեյլին, Լուկա Յովիչին և Խամես Ռոդրիգեսին։ Եթե ամեն բան հաջող ընթանա հաջորդ շաբաթ Գոեսը կկարողանա Բրազիլիայի հավաքականի կազմում երկրորդ անգամ դուրս գալ խաղադաշտ, մի բան, որի մասին այդ երկրի հազարավոր պատանիներ երաազում են։
