«Ռոմայի» հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Կլուժի» հետ հանդիպման լավագույն ֆուտբոլիստը։
Այս մասին հայտնում է իտալական ակումբի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ Մխիթարյանը թիմի մեկնարկային կազմում էր ու կարողացավ հենց առաջին րոպեին դառնալ գոլի հեղինակ։
Հանդիպումը կայանում էր Եվրոպա Լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի շրջանակներում։ «Ռոմային» խաղում հաջողվեց հաղթել 5-0 հաշվով։