Իտալացի մարզական լրագրող Նիկոլո Սկիրան հայտնում է, որ «Ռոմայի» ղեկավարությունը որոշում է ընդունել շարունակել համագործակցությունը Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ:
Հայտնի է, որ դեկտեմբերին «Ռոմայի» ղեկավարությունը հանդիպում կունենա Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլայի հետ և կքննարկի պայմանագրի ժամկետի երկարաձգման վերաբերյալ մանրամասներ:
Նշվում է, որ պայմանագրի կնքման դեպքում Մխիթարյանը «Ռոմայում» կմնա մինչև 2023 թվականի հունիս: Գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականի հունիս:
Հայտնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը «Ռոմայի» հետ մասնակցել է 11 հանդիպման, խփել 6 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։