fbpx
Սպորտ

Ռոմայի նախագահը դժգոհել է Պորտուի հետ խաղի մրցավարությունից

«Ռոմայի» նախագահ Ջեյմս Պալոտան քննադատել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի՝ «Պորտուի» հետ խաղի (1-3) մրցավարներին:

«Նախորդ մրցաշրջանում մենք խնդրում էինք, որ VAR-ը կիրառվի Չեմպիոնների լիգայում, քանի որ մեզ խաբեցին «Լիվերպուլի» հետ կիսաեզրափակչում: Այսօր մրցավարներն օգտվում են տեսակրկնությունների համակարգից, բայց մեզ կրկին թալանում են:

Շիկի նկատմամբ կանոնները խախտեցին տուգանային հրապարակում, VAR-ը դա ցույց տվեց, սակայն 11-մետրանոց չնշանակվեց: Ես հոգնել եմ այս կեղտից: Ես հանձնվում եմ»,- Պալոտայի խոսքը մեջբերել է «Ռոմայի» մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Հռոմում կայացած առաջին խաղում «գայլերը» հաղթել են 2-1 հաշվով: Պատասխան խաղի հիմնական ժամանակն ավարտվեց «Պորտուի» հաղթանակով՝ 2-1 հաշվով, իսկ լրացուցիչ ժամանակում՝ 117-րդ րոպեին, «վիշապները» վճռորոշ գոլ խփեցին. 11-մետրանոց նշանակետից աչքի ընկավ Ալեքս Տելեսը:

Հաղորդում է armsport.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ