Անգլիական «Արսենալի» ֆուտբոլիստ Էյնսլի Մեյթլենդ-Նայլսը վարձավճարով կարող է տեղափոխվել «Ռոմա»։
Այս մասին նշել է հռոմեական ակումբի մարզիչ Ժոզե Մոուրինյոն։
Նա ասել է, որ կոնկրետ բան չի կարող ասել, բայց իրենք աշխատում են, որպեսզի հունվարին կարողանան 2 ֆուտբոլիստի վարձակալել։
La Gazzetta dello Sport-ի փոխանցմամբ՝ կողմերն արդեն մի քանի շաբաթ է բանակցում են Նայլսի տրանսֆերի շուրջ։
Նշվում է նաև, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ սկզբում կիսապաշտպանին վարձակալել, հետո արդեն գնել 1 միլիոն եվրոյի դիմաց։