«Ռոմա»-ն կարող է խնդիրներ ունենալ ֆինանսական դաշտում Չեմպիոնների լիգայում չհայտնվելու պատճառով։
Հենրիխ Մխիթարյանի նոր ակումբը ստիպված կլինի մոտ 60 մլն եվրոյի տրանսֆերներ վաճառել ձմեռային պատուհանի ընացքում: Այս մասին տեղեկացնում է La Republica պարբերականը։
«Գայլերը» Ջենգիզ Ունդերի ու Նիկոլո Ձանյոլոի տեղափոխությունների վերաբերյալ բանակցություններին դեմ չեն լինի։ Ձանյոլոյի ծառայություններով հետաքրքրված են «Տոտենհեմ»-ը և այլ տարբեր եվրոպական ակումբներ:
Թուրք կիսապաշտպանին իրենց ակումբների կազմում են ցանկանում տեսնել նաև «Չելսի»-ն ու «Արսենալ»-ը։