ԵԼ-ի խմբային փուլի վերջին տուրում «Ռոման» սեփական հարկի տակ մրցեց «Վոլսֆբերգ»-ի հետ:
Առաջին խաղակեսից հետո իտալական ակումբը հաղթում էր 2-1 հաշվով, սակայն երկրորդ խաղակեսում ավստրիական թիմին հաջողվեց 1 գնդակ ուղարկել մրցակցի դարպասը ու Հռոմից հեռանալ 1 միավորով:
Հայաստանի հավաքկանի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյնաը մասնակցեց ամբողջ հանդիպմանը:
J խմբից փլեյ-օֆֆ դուրս եկան «Բաշաքշեհիրն» ու «Ռոման»: Մյունխենգլադբախի թիմը 1-2 հաշվով պարտվեց «Բաշաքշեհիր»-ին՝ գոլ բաց թողնելով ամենավերջում ու զրկվելով ուղեգրից:

