Կարանտինի ընթացքում հեռացված աշխատակիցներին օգնելու համար «Ռոմայի» ֆուտբոլիստները համաձայնել են աշխատավարձերի նվազեցման։ Աշխատավարձի նվազեցմանը համաձայնել է նաև գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան:
Թիմի ղեկավարությունը հրաժարվել է մարտ ամսվա աշխատավարձից, իսկ ակումբը ֆուտբոլիստների աշխատավարձերը կնվազեցնի 4 ամսվա համար՝ մարտից հունիս:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Իտալիայում աշխատավարձերի նվազեցման էին համաձայնել նաև «Յուվենտուսի» և «Պարմայի» ֆուտբոլիստները:
Աղբյուրը՝ Corriere dello Sport․

