Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Ռոնալդինյոն ու իր եղբայրը ձերբակալվել էին Պարագվայ կեղծ անձնագրերով մուտք գործելու համար։
ABC Color-ի հաղորդմամբ՝ երկրի դատարանը որոշել է տնային կալանքի տակ գտնվող ֆուտբոլիստին ու նրա եղբորը ազատել ու թույլ տալ նրանց վերադառնալ հայրենիք։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Ռոնալդինյոն տուգանվել է 90 հազար դոլարով, իսկ նրա եղբայրը՝ 200 հազար դոլարով։
