Պարագվայի ոստիկանությունը ձերբակալել է լեգենդար բրազիլացի ֆուտբոլիստ Ռոնալդինյոյին և նրա եղբորը՝ Ռոբերտոյին։ Նրանք կասկածվում են կեղծ փաստաթղթերի կիրառությամբ երկիր մուտք գործելու համար: Այս մասին հաղորդում է Lanacion-ը։
Հյուրանոցի նախագահական սենյակում, որտեղ գտնվում էր Ռոնալդինյոն, կատարվել է խուզարկություն, որի ընթացքում ոստիկանությունը կեղծ անձնագրեր է գտել բրազիլացի ֆուտբոլիստի և նրա եղբոր անուններով: Այս պահին եղբայրները հյուրանոցում են ոստիկանության հսկողության ներքո: Հինգշաբթի նրանք պետք է ներկայանան դատախազություն՝ ցուցմունքներ տալու համար:
Հիշեցնենք, որ անցյալ ամառ Բրազիլիայի իշխանությունները արգելել էին Ռոնալդինյոյին դուրս գալ երկրից:
Caso Ronaldinho: Fue allanada la suite donde está hospedado Ronaldinho. Se encontraron, documentos varios, C.I. y pasaportes paraguayos con los nombres de Ronaldinho y su hermano. Investigación en curso. pic.twitter.com/jGO4ZoHNWn
— Fiscalía Paraguay (@MinPublicoPy) March 5, 2020
