fbpx
Սպորտ

Ռոնալդուն մտածում է, որ իրավունք ունի անելու այն ամենն ինչ ցանկանա. Ֆլորենցի

«Ռոմայի» պաշտպան Ալեսանդրո Ֆլորենցին մեկնաբանել է «Յուվենտուսի» հետ խաղում (2:0) տեղի ունեցած միջադեպը:

«Մենք երկու անգամ գնդակը դուրս հանեցինք դաշտից, որպեսզի ֆուտբոլիստները կարողանան բժշկական օգնություն ստանալ, ու երկու անգամ էլ նա փորձեց շարունակել խաղը: Առաջին կեսում մենք կարող էինք հակագրոհ իրականացնել, բայց գնդակը դուրս հանեցինք եզրային գծից, քանի որ մենք այդպես ենք դաստիարակվել:

Ռոնալդուն «Ոսկե Գնդակի» դափնեկիր է ու մտածում է, որ իրավունք ունի անելու այն ամենն, ինչ ցանկանա: Ես ևս շատ հիմարություններ եմ ասում կամ անում դաշտում, բայց դրանք այնտեղ էլ մնում են»,- Ֆլորենցիի խոսքերն է փոխանցում Football Italia-ն:

Նշենք, որ միջադեպը տեղի է ունեցել հանդիպման 59-րդ րոպեին: Լեզվակռվի ժամանակ Ռոնալդուն ժեստով ցույց է տվել, որ Ֆլորենցին լռի ու ծաղրական կերպով ցույց է տվել նրա կարճ հասակը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ