Թիմ Կեհիլը կարծում է, որ «Ոսկե գնդակ-2019»-ը պետք է տրվի Կրիշտիանու Ռոնալդուին:
«Ռոնալդուն պետք է ստանա «Ոսկե գնդակ»-ն այն բանի համար, ինչ արել է «Յուվենթուսում»: Նա լքեց «Ռեալը», եկավ նոր ակումբ, որտեղ էլ դարձավ թիմի առաջատարը: Ես երբեք չեմ տեսել, որ ինչ-որ մի խաղացող երկար տարիներ այդքան կարևոր լինի «Մանչեսթեր Յունայթեդի» և «Ռեալի» համար:
Ռոնալդուն մեծ սեր և հարգանք է վայելում իր բոլոր ակումբներում: Գիտեմ, որ շատերը համաձայն չեն լինի ինձ հետ, բայց չեմ կարող չնշել նրա պրոֆեսիոնալիզմը»,- Կեհիլի խոսքերն է փոխանցում Goal.com-ը: