Հիմա հնարավորություն ունենք բոլոր հարցերը լուծել սեփական մարզադաշտում. Ռոնալդու

Ամենադիտվածներ

«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում իր թիմի ոչ-ոքին Մադրիդի «Ատլետիկոյի» հետ (1։1)։

Նա նշել է, որ միշտ հաճելի է վերադառնալ Մադրիդ՝ աշխարհի այն սակավաթիվ քաղաքներից մեկը, որը տուն է անվանում։

«Հրաշալի զգացմունքներ, հրաշալի խաղացողներ, հրաշալի խաղ. սա Չեմպիոնների լիգան է։ Բոլոր ակումբային մրցաշարերի մայրը։ Հիմա հնարավորություն ունենք բոլոր հարցերը լուծել սեփական մարզադաշտում, ապացուցելով բոլորին, թե ինչու «Օլդ Թրաֆորդը» համարվում և միշտ կլինի «Երազանքի Թատրոն»։ Եվ վերջինը, բայց ոչ պակաս կարևորը. շնորհակալությո՛ւն մեր հիասքանչ երկրպագուներին։ Ձեր ներկայությունն ավելի ուժեղ է դարձնում մեզ։ Մի՛շտ առաջ ենք գնալու։ Առա՛ջ «սատանաներ»,- գրել է ֆուտբոլիստը։

Ամենաթարմ