fbpx
Սպորտ

Ռոնալդուն հավանական է համարել ՉԼ-ում ապագայում հանդես գալը

«Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ասել է, որ կարող է վերադառնալ Եվրոպա և մասնակցել Չեմպիոնների լիգային։ Ռոնալդուն ստացել է Չեմպիոնների լիգայի պատմության լավագույն ռմբարկուի մրցանակը։

«Այս մրցանակն ինձ համար մեծ նշանակություն ունի: Չեմպիոնների լիգան ցանկացած ֆուտբոլիստի համար ամենակարևւոր մրցաշարն է, և ես ուրախ էի մասնակցել դրան։ Այս բոլոր ռեկորդներն ինձ համար մեծ նշանակություն ունեն, իսկ հաղթանակներն առանձնահատուկ պահեր էին։ Ես շատ ուրախ էի այստեղ։ Ես հիանալի հիշողություններ ունեմ Չեմպիոնների լիգայից։ Միգուցե ապագայում վերադառնամ այստեղ»,- ասել է Ռոնալդուն Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի վիճակահանության ժամանակ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ