«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը նախազգուշացրել է, որ կսահմանափակի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի խաղաժամանակը:
Նա նշել է, որ տեղափոխությունից անմիջապես հետո Ռոնալդուն սկսել է դրական փոփոխություններ մտցնել խաղում:
«Բայց, իհարկե, առջևում երկար մրցաշրջան է: Ռոնալդուն ցանկանում է միշտ խաղալ, բայց ես չեմ կարծում, որ դա հնարավոր է»,-ասել է նա։
Այս մասին տեղեկանում ենք Metro-ից: