fbpx
Իրավական

Ռոնալդուի դեմ 1 միլիարդ դոլարի հայց է ներկայացվել Binance-ի գովազդի համար

Մի խումբ ներդրողներ դատական հայց են ներկայացրել ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի դեմ՝ պահանջելով ավելի քան 1 միլիարդ դոլար փոխհատուցում վճարել աշխարհի խոշորագույն կրիպտո բորսայի՝ Binance-ի գովազդի համար։

Ներդրողները պնդում են, որ Ռոնալդուն, որը գովազդում է Binance-ի հետ կապված NFT նշանների հավաքածուն, նրանց դրդել է ներդրումների, որոնք իրենց կորուստներ են պատճառել:

BBC-ն մեկնաբանության համար դիմել է Ռոնալդուին և Binance-ին և սպասում է պատասխանի:

Նշվում է, որ հայցը ներկայացվել է Ֆլորիդայի Հարավային շրջանի դաշնային դատարան. հայցվորները պնդում են, որ ֆուտբոլիստի կողմից Binance-ի գովազդը «խաբուսիկ է և անօրինական»: Ըստ նրանց՝ Binance-ի համագործակցությունը Ռոնալդուի մակարդակի աստղի հետ հանգեցրել է խոշոր, բայց միևնույն ժամանակ անապահով ներդրումների:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ