Թուրինի «Յուվենտուս»-ի և Պորտուգալիայի ազգային հավաքականի առաջատար Կրիշտիանո Ռոնալդուն ասել է, թե որ դեպքում այլևս հանդես չի գա Պորտուգալիայի ազգային հավաքականի կազմում: Այս մասին հաղորդում է AS-ը։
«Քանի դեռ ունեմ ուժ և մոտիվացիա, կշարունակեմ օգնել Պորտուգալիայի հավաքականին: Հավաքականից կհեռանամ միայն այն ժամանակ, երբ իմ կարիքն այլևս չզգան:
Չեմ բացառում, որ կմասնակցեմ 2022թ. Աշխարհի առաջնությանը»,-ասել է Ռոնալդուն:
Նշենք, որ Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքականի կազմում հանդես է գալիս 2003 թվականից: