Կրիշտիանու Ռոնալդուն ծննդյան տարեդարձը նշելուց հետո լուսանկար է հրապարակել ընտանիքի հետ։
Փետրվարի 5-ին «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիրը դարձավ 39 տարեկան։
«Շնորհակալ եմ իմ 39-ամյակը լավագույնս անցկացնելու հնարավորության համար՝ ընտանիքիս հետ և մարզումային դաշտ վերադառնալով։
Շնորհակալություն բոլորին բարի հաղորդագրությունների համար:»,- գրել է Ռոնալդուն՝ հրապարակելով լուսանկար ընտանիքի հետ։