Կրիշտիանու Ռոնալդուն շարունակում է ինչ-որ բաներ նետել խոտածածկին՝ խաղերից հետո։ Պարտուգալիայի հավաքականում ավագի թևկապից հետո հերթը «Յուվենտուսում» իր մարզաշապիկինն էր։
Դեպքը տեղի է ունեցել Իտալիայի Ա Սերիայի «Ջենովայի» հետ խաղից հետո։
Football Italia-ի հետ զրույցում թուրինյան ակումբի գլխավոր մարզիչ Անդրեա Պիրլոն ասել է, որ Ռոնալդուն դժգոհ էր իր ելույթից։
Նա նշել է, որ ակումբը՝ մարզաշապիկը խոտածածկին նետելու համար չի տուգանի մարզիկին։
Պիրլոն Ռոնալդուին կոչել է չեմպիոն ու նշել, որ պորտուգալացին միշտ ցանկանում է իր հետքը թողնել խաղի վրա։
Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել է «Յուվեի» հաղթանակով՝ 3-1 հաշվով։