Իսպանական Marca-ն հարցում է անցակցրել, որի ընթացքում օրաթերթի ընթերցողները քվեարկելով որոշել են բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստին։
Արդյունքում՝ եզրափակիչ են հասել «Յուվենտուսի» ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն և «Բարսայի» խաղացող Լիոնել Մեսսին։
Ի վերջո հաղթել է Ռոնալդուն` հավաքելով 246 հազար ձայն։ Մեսսիի օգտին քվեարկել է 209 հազար երկրպագու։