fbpx
Սպորտ

Ռոնալդուն որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

«Ալ-Նասրի» գործադիր տնօրեն Գիդո Ֆիենգան հայտնել է, որ հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հաջորդ մրցաշրջանը կանցկացնի թիմի հետ, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ավելի վաղ տեղեկություններ կային, որ 39-ամյա պորտուգալացին կարող է տեղափոխվել եվրոպական ակումբներից մեկը։

Ռոնալդուն «Ալ Նասրում» հանդես է գալիս 2023 թվականի հունվարից։ Հարձակվողի պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։

2023/24 մրցաշրջանում Ռոնալդուն «Ալ-Նասրի» կազմում անցկացրած 45 խաղում դարձել է 44 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ