fbpx
Իկոնիկ

Ռոման Պոլանսկիի 3 ֆիլմերը՝ պարտադիր դիտման

Ռոման Պոլանսկին (1933) հետպատերազմյան տարիների ամենահայտնի ռեժիսորներից մեկն էր։ Նա նաև պրոդյուսեր էր, դերասան և սցենարիստ։ Կինեմատոգրաֆիայի ասպարեզում արժանացել է մի շարք կարևորագույն մրցանակների ու պարգևների։ Ռոման Պոլանսկիի բոլոր ֆիլմերը արժանի են դիտման։ Սակայն այս երեք ֆիլմերը՝ Rosemary’s Baby, Tess, Bitter Moon, ամենաշատն են ընդգծում ռեժիսորի ձեռագիրը։

Rosemary’s Baby (1968) Ռոզմարիի Երեխան

«Ռոզմարիի Երեխան» ֆիլմը հոգեբանական սարսափ ժանրի մեջ է։ Այն հիմնված է Իռա Լեվինի համանուն վեպի վրա։ Ֆիլմը պատմում է մի հղի կնոջ մասին՝ Ռոզմարիի, որը կասկածում է, որ սատանային պաշտող մարդկանց խումբը ցանկանում է իր երեխային գողանալ՝ իրենց ծեսերում օգտագործելու նպատակով:

Ֆիլմն ունի աներևակայելի և անվերջ վտանգի զգագում և չնայած դրան՝ լցված է հումորի մեծ զգացումով։ Ֆիլմը նրանով է յուրահատուկ, որ Պոլանսկին՝ վերցնելով կյանքի ամենաբարդ իրավիճակը, կարողացել է մինչև ֆիլմի վերջին պահը դարձնել այն հավատալի և իրականությանը մաքսիմալ մոտ։ Այս առումով նա անգամ ինչ-որ տեղ գերազանցում է Հիչքոքին։ Թե՛ «Ռոզմարիի Երեխան», թե՛ Հիչքոքի «Կասկածը» ունեն երկու՝ միմյանց նման գլխավոր կերպար։ Կանայք, ովքեր կուրորեն սիրահարված են իրենց ամուսիններին, բայց ֆիլմի գործողությունների ընթացքում կամաց-կամաց սկսում են կասկածել նրանց ամենատարբեր բաներում և կորցնել հավատը այն ամենի նկատմամբ, ինչին հավատում էին անցյալում։

 

Tess (1979) Տեսս

«Տեսս» ֆիլմը Թոմաս Հարդիի «Տեսսը դ՚Էրբերվիլների տոհմից» վեպի էկրանավորումն է։  Ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում 19-րդ դարում, Անգլիայում։ Այն պատմում է Տեսսի մասին, ում ուղղարկում են մեծահարուստ դ’Էրբերվիլների մոտ, քանզի պարզվում է, որ Տեսսը այդ տոհմի ժառանգ է։

Տեսսը շատ գեղեցիկ է, երիտասարդ և ամաչկոտ։ Երիտասարդ Ալեք դ’Էրբերվիլը տարվում է գեղեցկուհի Տեսսով։ Տեսսը տուն է վերադառնում հղիացած։ Շուտով ծնվում է նրա տղան, որը մահանում է մի քանի շաբաթ անց։

Իրականում Ալեք դ’Էրբերվիլերը նորահարուստ էր և Դըրբիֆիլդների հետ ազգակցական կապ չուներ։ Նրա հայրը պարզապես գնել էր արիստոկրատի կոչումը։

Կյանքը նորից սկսելու համար Տեսսը մեկնում է գյուղից և աշխատանք գտնում ագարակում, որտեղ ոչ ոք տեղյակ չէ նրա նախկին ձախորդությունների մասին: Այնտեղ նա հանդիպում է իր իսկական սիրուն՝ քահանայի որդի Էյնջել Քլեյրին, ով գլխակորույս սիրահարվում է Տեսսին։ Նրանք ամուսնանում են, սակայն ամուսնական գիշերը Տեսսն Էյնջելին խոստովանում է ամեն ինչ: Ապշած և ներելու անկարող Էյնջելը թողնում է Տեսսին և մեկնում Բրազիլիա:

Երկար ամիսներ Տեսսը հուսահատորեն սպասում է ամուսնու վերադարձին, քրտնաջան աշխատում ընտանիքի ապրուստը վաստակելու համար:

Սա Պոլանսկիի ամենազգայուն, ողբերգական և մելանխոլիկ գործերից է։

https://youtu.be/nvqb7QAWH58

Bitter Moon (1992) Դառը Լուսին

Գլխավոր դերերում են Պիտեր Կոյոտին և ռեժիսորի կինը՝ Էմմանուել Սենյեն։ Ֆիլմի երաժշտությունը գրել է հանրահայտ հույն կոմպոզիտոր Վանգելիստը։ Բրիտանացի զույգը՝ Նայջելը և Ֆիոնա Դոբսոնը, նավարկություն են կատարում դեպի Ստամբուլ ՝ Հնդկաստան տանող ճանապարհով: Նրանք հանդիպում են մի գեղեցիկ ֆրանսիացի կնոջ ՝ Միմիին։ Այդ գիշեր Նայջելը հանդիպում է նրան՝ մենակ, պարող նավի բարում և չի դադարում մտածել նրա մասին: Ավելի ուշ Նայջելը հանդիպում է Միմիի ամուսնուն՝ ամերիկացի Օսկարին։ Նա հաշմանդամ է և Միմիից զգալիորեն մեծ։ Նա անհաջողակ գրող է և շատ ցինիկ։

Միմին իրական Femme Fatal է և Օսկարը ուղղակիորեն հիացած է նրանով, անգամ այդքան տարիներից և խոչընդոտներից հետո։

Ֆիլմի տեսարաններից մեկում նաև ներկա է Ջորջ Մայքլի Faith երգը։

Նրանց պատմության սկիզբը լի է սիրով և կրքով։ Բայց հետո ամեն ինչ սկսում է տարօրինակ և վտանգավոր դառնալ։ Նրանք երկուսն էլ մոլուցք ունեն միմյանց նկատմամբ, ինչը հանգեցնում է մեծ ցավի, խանդի և վտանգի։
Ֆիլմը պահում է լարված, անսպասելի է և գեղեցիկ։

Աննա Մարտիրոսյան

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ