fbpx
Առողջապահություն

Թորոսյանը հանդիպել է արտասահմանից Հայաստան ժամանած հայ և օտարազգի բուժաշխատողներին

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմի հետևանքով տուժած զինվորներին բուժօգնություն ցուցաբերելու համար արտասահմանից Հայաստանի Հանրապետություն ժամանած և այժմ այստեղ գտնվող հայ և օտարազգի բուժաշխատողների մի խմբի հետ։

Նրանք պատերազմի ամբողջ ընթացքում եղել են Հայաստանի տարբեր մարզերում գտնվող բժշկական կենտրոններում և օգնել իրենց գործընկերներին միահամուռ ուժերով պայքարել զինվորների կյանքը փրկելու համար։

Նախարարը շնորհակալություն է հայտնել ներկաներին Հայաստանի համար այս բարդ ժամանակահատվածում իրենց կողմից ցուցաբերած աջակցության համար՝ առաջարկելով նաև նրանցից շատերին մնալ Հայաստանում այստեղ գործունեություն և փորձի փոխանակում ծավալելու համար։

Բժիշկներից ոմանք պատրաստակամություն են հայտնել անհրաժեշտության դեպքում վերադառնալ Հայաստան՝ տեղի բժիշկների հետ իրենց մասնագիտական փորձը կիսելու և աշխատելու։

Նախարարը լսել է նաև բուժաշխատողների նկատառումներն ու աշխատանքի ընթացքում նկատած խնդիրները: Վերջիններս մի շարք առաջարկներ են ներկայացրել, որոնց լուծման վերաբերյալ մասնագիտական քննարկումներ են տեղի ունեցել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ