fbpx
Աշխարհ

ՌԴ ԱԻՆ ինքնաթիռը հումանիտար օգնություն ցուցաբերելու համար ուղևորվել է Հայաստան

ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության հատուկ ինքնաթիռը 30 մասնագետների հետ ուղևորվել է Հայաստան, հումանիտար հարցերի լուծմանն աջակցելու նպատակով։ Այս մասին հայտնում է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Ավելի վաղ ՌԴ պաշտպանության ազգային կենտրոնը հայտնել էր, որ Ռուսաստանի ԱԻՆ-ը կընդգրկվի Ստեփանակերտի հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոնի կազմում։ Այժմ ընթանում է կենտրոնի ձևավորման գործընթացը։

«Մասնագետներից բաղկացած օպերատիվ խումբը տեղում կգնահատի իրավիճակը և ըստ այդմ կկազմակերպի քաղաքացիական բնակչությանն օգնելու հետագա գործունեությունը։ Ընդհանուր հաշվով 30 մասնագետ է ուղարկվել»,- ասվում է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարար Եվգենի Զինիչևի հայտարարությունում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ