fbpx
Քաղաքականություն

Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Ադրբեջանի նախաձեռնությամբ նոյեմբերի 15-ին կայացել է հեռախոսազրույց Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև: Այդ մասին հաղորդվում է Ռուսաստանի ԱԳՆ-ի կայքում:

«Նախարարները մանրամասն քննարկել են Ադրբեջանի Հայաստանի և ՌԴ առաջնորդների նոյեմբերի 9-ին արված համատեղ հայտարարության իրագործման ընթացքը: Առանձին ուշադրություն է դարձվել այդ հայտարարության համատեքստում կողմերի գործնական քայլերի համակարգմանը ՌԴ խաղաղապահ ուժերի տեղակայման եւ իրենց աշխատանքն այդ հողերում իրագործման շրջանակում»:

Ջ.Բայրամովի խնդրանքով՝ ռուս նախարարը հայտնել է ՌԴ նախագահի նոյեմբերի 13-ի «Հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոն ստեղծելու մասին» հրամանի իրականացման աշխատանքի հիմնական ուղղությունների մասին:

Նախարարները նաև հաստատել են միջազգային կազմակերպությունների ակտիվ ներգրավման անհրաժետշությունը՝ ներառյալ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարին, ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն և Կարմիր Խաչի Միջազգային կոմիտեն, հակամարտությունից հետո վերականգնմանը նպաստելու, հումանիտար խնդիրները լուծելու, տարածաշրջանում կրոնական և մշակութային ժառանգությունը պահպանելու նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ