Ռուբեն Վարդանյանի դատավարությունը՝ քաղաքական շոու

Հրապարակող՝

Ռուբեն Վարդանյանի դատավարությունը՝ քաղաքական շոու

Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերը հայտարարել է, որ Բաքվի ռազմական դատարանում ընթացող դատավարությունը քաղաքական շոու է։ Գենսերը X-ի իր միկրոբլոգում նշել է, որ պետական մեղադրողները ավարտել են իրենց ապացուցողական բազայի ներկայացումը և պահանջել են, որ Վարդանյանը դատապարտվի ցմահ ազատազրկման՝ հիմնվելով շինծու մեղադրանքների վրա։

Գենսերը ընդգծել է, որ Վարդանյանը բանտարկված է մյուս հայ քրիստոնյա բանտարկյալների հետ միասին՝ պարզապես Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը պաշտպանելու համար։ Նա նաև նշել է, որ դատավարության ընթացքը դռնփակ է, ինչը խոչընդոտում է արդարադատության իրականացմանը։

 

Ամենաթարմ