Azat TV-ի գլխավոր խմբագիր Նարեկ Այվազյանը Facebook-ի իր էջում խոսել է ռուբլու արժեզրկումից ու Հայաստանի տնտեսական պոտենցիալից։
- Քերոբյանը կգործուղցի Կատար
- ՀՀ-ը զգալիորեն բարելավել է իր ցուցանիշը նախորդ տարվա համեմատ. Համաշխարհային բանկ
«Ինչքան էլ ռուսական ռուբլու արժեզրկումը տրանսֆերների վրա բացասաբար է ազդելու և այդ մասին ցավով հայտնում են Ռուսաստանի հետ բիզնես անողները, միևնույն ժամանակ ռուբլու արժեզրկումը դրամի համեմատ կարող է բարձրացնել Հայաստանի տնտեսական պոտանցիալը՝ կախված ոչ միայն տեղական բիզնեսմենների իրավիճակը օգտագործելուց, ոչ միայն ռուսական բիզնեսների ու մարդկանց ռելոկացիայից դեպի Հայաստան, այլ նաև հենց հայերի ռելոկացիայից դեպի հայրենիք։
Ամեն մարդու վերադարձը Հայաստան, ամեն հազարի, տաս հազարի և հարյուր հազարի վերադարձը երկիր մեր տնտեսությանը մեծ թափ է հաղորդելու, քանզի սպառումը և ներդրումները ավելանալու են։
Սա պետք է ոչ միայն քաղաքական էլիտային հասկանալ, որոնք հավանաբար հասկանում են, այլև ամեն օր ռուսական ռուբլու դարդով ապրող մեր հայրենակիցները՝ վերաիմաստավորելով Հայաստանը որպես իրենց կենսական շահերի բավարարման օջախ», – գրել է Այվազյանը։