fbpx
Քաղաքականություն

ՆԱՏՕ-ն Ռուսաստանը գրավելու պլան չի ունեցել․ Այվազյան

Narek Ayvazyan

Azat TV-ի գլխավոր խմբագիր Նարեկ Այվազյանը Facebook-ի իր էջում խոսել է աշխարհաքաղաքական զարգացումներից։

«Իմ տրամաբանությամբ, ՆԱՏՕ-ն չի ունեցել Ռուսաստանի վրա հարձակվելու, Ռուսաստանը գրավելու պլան։ Չեմ ասում, որ նման մարտական հաշվարկներ չկան։ Բայց նաև չկան հիմքեր պնդելու Ռուսաստանը ռազմական իմաստով գրավելու վերաբերյալ ՆԱՏՕ-ի նպատակների մասին։ Երբևէ նման պաշտոնական որոշում կամ հայտարարություն, ինչքան գիտեմ, չի եղել։

Ի՞նչ է կատարվել Ռուսաստանում և ի՞նչ է պրոպագանդա անում Կրեմլը. ՆԱՏՕ-ն մոտենում է մեզ (թե չէ չէր մոտեցել էլի) և սպառնում է մեր անվտանգությանը։ Այսինքն, իր հանրությանը և իր պրոպագանդայի զոհերին հիմնավորելու համար, թե ինչու է ինքն ագրեսիայի ենթարկում եղբայրական ժողովրդին դիմել է սեփական անվտանգության հարցերին։

Շատ ցանկալի կլինի լսել և ավելի ագրեսիվ հակապրոպագանդա տեսնել այս հարցում, որ ՆԱՏՕ-ն ու կազմակերպության անդամ երկրները նպատակ չեն ունեցել և չունեն ռազմական ճանապարհով նվաճել Ռուսաստանը։ Այսինքն, Ռուսաստանի ժողովուրդներին ցույց տան, որ Պուտինը եթե չլինի, եթե պատերազմը դադարի, իրենք չեն հարձակվելու իրենց վրա։

Ավելին, որ պատրաստ են ոչ միայն Ուկրաինային ընդունել կազմի մեջ, այլև հենց Ռուսաստանին և այլ ՀԱՊԿ երկրների, որոնք կհամապատասխանեն իրենց ստանդարտներին։

Դա լավ իմաստով անարձագանք չի մնա», – գրել է Այվազյանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ