fbpx
Քաղաքականություն

Ռումինիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Էրիկ Պոպպեին

Ռումինիայում ՀՀ դեսպանության Facebook-ի պաշտոնական էջում գրված է․

«Դեկտեմբերի 16-ին Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը հանդիպեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային բյուրոյի (BRECO) Բուխարեստի գրասենյակ նորանշանակ տնօրեն Էրիկ Պոպպեին:

Շնորհավորելով պրն Պոպպեին պաշտոնի ստանձնման կապակցությամբ դեսպան Մինասյանը նշեց, որ Հայաստանի համար ՖՄԿ անդամակցությունը կարևոր նշանակություն ունի ինչպես մշակութային ու գիտա-կրթական ոլորտներում համագործակցության, այնպես էլ ֆրանկոֆոն երկրների հետ երկկողմ հարաբերությունների կառուցման գործում:

Զրուցակիցները համաձայնեցին, որ Երևանում կայացած ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովն, այդ առումով, չափազանց կարևոր էր, իսկ գլոբալ և տարածաշրջանային մարտահրավերներն ու գործընթացներն ավելի արդիական են դարձնում գագաթնաժողովի «Ապրել միասին» («Vivre ensemble») կարգախոսը՝ նշելով, որ կազմակերպության հասարակական և քաղաքական հարթությունը պակաս կարևոր չէ հումանիտար, մշակութային և արժեհամակարգային հարթություններից: Այս համատեքստում, դեսպանը նաև կարևորեց դեկտեմբերի 9-ին Փարիզում ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հանդիպումը, որի ընթացքում հայկական կողմը ներկայացրել էր Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի արդյունքում ստեղծված հումանիտար աղետի հետևանքներն, ինչպես նաև հայկական պատմա-մշակութային և կրոնական ժառանգությանը սպառնացող վտանգները:

Կողմերը պայմանավորվեցին շարունակել BRECO-ի և Ռումինիայում ՀՀ դեսպանության արդեն իսկ ավանդական դարձած սերտ համագործակցությունը»:

https://www.facebook.com/armenianembassybucharest/posts/682236009105053?__cft__%5B0%5D=AZVqWusvufjN9ogS57FrOtCcQtJrQPeO3HrhYeflBTP-Ao8c_cy7TdJj73OxLCIWfxlG58ViYQUBxMY8Zi38-Ez4fDuLOE-zasY0oQtiZcZIWAaRE31SlO_zADXCjxuZ6FO9zPMkspNaKwBkPpqvXenc&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ