«Դի-Սի Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին իր պայմանագրի ավարտից հետո կհեռանա ԱՄՆ-ից և կվերադառնա Անգլիա: Այս մասին հաղորդում է The Sun պարբերականը:
Ըստ աղբյուրի՝ պատճառը Ռունիի կինն է՝ Քոլինը: Վերջինս ցանկանում է վերադառնալ հայրենիք, որպեսզի երեխաներն իրենց «ավելի սովոր» միջավայրում մեծանան: Պարբերականը նշում է, որ Ռունիի կինը երջանիկ չէ ԱՄՆ-ում ու հնարավորինս շուտ ցանկանում է վերադառնալ տուն:
Նա նաև հույս ունի, որ իրենց 4 տղաները 2021 թվականի հունվարին՝ կիսամյակի սկզբում արդեն կընդգրկվեն դպրոց:
Ավելի վաղ Ուեյնը հանդես է եկել նաև «Էվերթոնում» և «Մանչեսթեր Յունայթեդում»: