Ադրբեջանցիները ռուս խաղաղապահների աչքի առաջ ահաբեկում են ԼՂ մի շարք գյուղերի բնակիչների․ Փաշինյան

Հրապարակող՝

Քաղաքակա՞ն է, թե՞ ոչ Արսեն Բաբայանի ձերբակալությունը

Ամենադիտվածներ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօրվա Կառավարության նիստի իր բացման խոսքում անդրադարձավ նաև ռուս խաղաղապահներին ու Ադրբեջանի ԶՈւ-ի գործողություններին։

Նա նշեց, որ բացի Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի ներխուժելը, շարունակում են բարձրախոսներով ահաբեկել Լեռնային Ղարաբաղի մի շարք գյուղերի բնակիչների։ «Սա նույնպես տեղի է ունենում խաղաղապահների աչքի առաջ», – ասաց վարչապետը։

Փաշինյանն այդ մասով նշեց նաև, որ ադրբեջանցիները բարձրախոսներով պահանջում են լքել իրենց տները ու սպառնում, որ դա չանելու դեպքում ուժ կկիրառեն։ «Սա էթնիկ զտումների ակնհայտ պահանջ է», – ընգծեց վարչապետը։

Ամենաթարմ