fbpx
Սպորտ

Ագուերոն ուզում է վերսկսել կարիերան

Արգենտինայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Սերխիո Ագուերոն կարիերան վերսկսելու ցանկություն է հայտնել։

Ագուերոյի խոսքերը փոխանցում է Sport.es-ը։

Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը կարիերան ավարտել էր անցած տարվա դեկտեմբերին, քանի որ բժիշկները նրան արգելել էին մարզվել՝ սրտի առիթմիայի պատճառով։

Ագուերոն նշել է, որ բժիշկները նրան ասել էին 5-6 ամիս չմարզվելու մասին, բայց ինքն արդեն մեծ ցանկություն ունի վերադառնալու։

Նա ասել է, որ անհամբեր սպասում է մարզումները վերսկսվելուն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ