2031 թվականին առաջին ռուս տիեզերական արշավախումբը կուղևորվի Լուսին, ինչից հետո նման թռիչքներն ամենամյա կդառնան: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն՝ «Ռոսկոսմոս» տիեզերական գործակալության մեքենաշինության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի փաստաթղթերին հղումով:
Պարզաբանման մեջ նշվում է, որ առաջին արշավախմբի անդամները պետք է «Լուսնի վրա տիեզերագնացների գործունեության գործողություն մշակեն և Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի հրահանգով աշխատանքներ իրականացնեն»:
