Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների դերը դժվար է գերագնահատել. Զախարովա

Ամենադիտվածներ

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների դերը դժվար է գերագնահատել: Նա նշել է, որ ԼՂ շուրջ իրավիճակի կայունացման ուղղությամբ ամենօրյա աշխատանք է տարվում:

«Տեղի են ունենում խորհրդակցություններ, ԱԳ նախարարների հետ բանակցություններ: ԱԳ նախարարությունների հետ և դեսպանությունների գծով մենք փոխգործակցում ենք բառացիորեն ամեն օր: Արտաքին գերատեսչությունների ղեկավարների հեռախոսազրույցների մասին` ինչպես ՌԴ-Ադրբեջան, այնպես էլ Հայաստանի գծով, տեղեկություններ հրապարակվում են մշտապես: Մեր երկիրը հսկայական ջանքեր է գործադրել այս իրավիճակի լուծման համար, թե՛ դրա թեժ… և թե՛ հետհակամարտային փուլում»,- ասել է նա։

Զախարովան ասել է, որ ջանքեր է պահանջվում նաև երկրի ղեկավարներից։

«Եվ իհարկե խոսքը մեր խաղաղապահների դերակատարության մասին է, որ ամեն օր ջանքեր, հոգի և կարողություն են ներդնում, արհեստավարժություն, հմտություն, որ իրավիճակը ….կարգավորվի: Ու որ քաղաքական գործիչները, դիվանագետները, հասարակական գործիչները կարողանան իրենց գործառույթներն իրականացնել: Այդ իսկ պատճառով ռուս խաղաղապահների դերն այս դեպքում անհնար է գերագնահատել»:

Ամենաթարմ