Ռուսական ռազմակայանի երիտասարդ օդաչուները նավավարման վարժանքներ են սկսել Հայաստանի լեռներում-Azat TV
Զինված Ուժեր

Ռուսական ռազմակայանի երիտասարդ օդաչուները նավավարման վարժանքներ են սկսել Հայաստանի լեռներում

Հայաստանում տեղակայված ՌԴ Հարավային ռազմական օկրուգի «Էրեբունի» ավիաբազայի Մի-8ՄՏՇ ռազմափոխադրական ուղղաթիռների երիտասարդ օդաչուները պարզ ու բարդ նավավարման բաղադրիչների մշակմանն են ձեռնամուխ եղել բարձրլեռնային տեղանքի ձմեռային պայմաններում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին օկրուգի մամուլի ծառայությունից, ուղղաթիռների անձնակազմերը օրվա ցերեկային ժամերին պարզ նավավարման առաջադրանքներ են կատարում սովորական օդերևութաբանական պայմաններում:

Նաև օդաչուները կկատարեն հետախուզման, ցամաքային և օդային թիրախների հայտնաբերման ու ճանաչման առաջադրանքներ, որոշումներ կընդունեն ավիացիոն խոցման միջոցների ընտրության վերաբերյալ, նշանառության տակ կվերցնեն պայմանական հակառակորդի թիրախները և դրանք կխոցեն Էլեկտրոնային արձակումներով: «Ուղղաթիռով բարձրագույն նավավարման ֆիգուրների կատարումը թույլ Է տալիս անձնակազմին ամբողջությամբ յուրացնել ավիատեխնիկան, ստանալ օդային մարտ վարելու հմտություններ, ինչպես նաև ավելի լավ կողմնորոշվել ուղղաթիռի սարքերով»,-հայտնել Է ուղղաթիռների Էսկադրիլիայի հրամանատար փոխգնդապետ Յուրի Օրիչակը: Ռազմակայանի երիտասարդ օդաչուների և բորտտեխնիկների հետ Հայաստանի լեռներում անցկացվող գործնական պարապմունքներում ներգրավված Է շուրջ 100 զինծառայող և գործի Է դրված 30 միավոր ցամաքային և ավիացիոն ռազմական տեխնիկա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ