Ռուսական Սու-27 կործանիչը Սև ծովում բախվել է ամերիկյան MQ-9 անօդաչու թռչող սարքին: Այս մասին հայտնում է ԱՄՆ Եվրոպական հրամանատարությունը (EUCOM):
Բախումից հետո անօդաչու թռչող սարքն ընկել է ջուրը։ Ենթադրվում է, որ դրանից քիչ առաջ Սու-27-ը «անվտանգ» զորավարժություններ է կատարել տարածքում։
ԱՄՆ Եվրոպական հրամանատարությունը նաև նշել է, որ անօդաչու սարքը «սովորական գործողություններ» է կատարել Սև ծովի տարածաշրջանի միջազգային օդային տարածքում, և միջադեպը հանգեցրել է վթարի ու ընդհանուր կորստի:
Սպիտակ տան ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին տեղեկացրել էր, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը տեղեկացվել է միջադեպի մասին։ Նա հայտարարել է, որ Պետդեպարտամենտը մտադիր է այդ հարցով հաղորդակցվել Ռուսաստանի հետ։
Քիրբիի խոսքով՝ ԱՄՆ-ը կշարունակի թռչել Սև ծովի վրայով՝ չնայած օդային միջադեպին։ Սակայն նա չի հստակեցրել՝ արդյոք Մոսկվան ցանկանում է իր գործողություններով ուղերձ հղել Վաշինգտոնին։