fbpx
ՏՏ
15:40 06/03/2020

Ռուսական ընկերությունը գնել է հայկական Plexonic կազմակերպությանը

Ռուսական Playrix ընկերությունը, որը զբաղվում է խաղերի ստեղծմամբ՝ գնել է Plexonic-ին։

Plexonic-ի թիմը տեղափոխվել է Playrix Armenia-ի նոր գործակալություն, որը ղեկավարելու է Plexonic-ի հիմնադիր և գործադիր տնօրեն` Գևորգ Սարգսյանը։

Թե որքան գումար է վճարել Playrix ընկերությունը չի բացահայտում, այս մասին տեղեկացնում է vc.ru-ն։

Նշենք, որ Plexonic-ը Հայաստանում հիմնադրվել է 2008 թվականին և եղել է առաջին խաղեր մշակողներից կազմակերպություններից մեկը։ Իր հիմնադրման օրից ի վեր նրանք ստեղծել են ավելի քան 50 խաղեր։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ