Ռուսաստանում արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ ԱԳՆ է հրավիրվել ԱՄՆ դեսապանատան ղեկավարի տեղակալը:
«Այսօր ԱԳՆ է կանչվել ամերիկյան դեսպանության ղեկավարի տեղակալը»,- հայտնել են արտաքին քաղաքականության գերատեսչությունից: Այլ մանրամասներ չեն հաղորդվել:
Ավելի վաղ ԱՄՆ Պետքարտուղարությունը հայտնել էր, որ Ռուսասանում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանն այս շաբաթ կմեկնի ԱՄՆ, սակայն հետագա շաբաթների ընթացքում կվերադառնա Մոսկվա: Սալիվանը մտադիր է հանդիպել նոր վարչակազմի անդամների հետ, որոնց հետ հնարավորություն չի ունեցել խորհրդակցել:
Այս մասին տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի»-ից։
