Չինաստանը ու Ռուսաստանը միավորվում են՝ դիմակայելու արևմտյան աշխարհին. Բորել

Եվրամիության արտաքին քաղաքականության ղեկավար Ժոզեպ Բորելը՝ նշելով, որ Չինաստանը ունի հստակ տնտեսական առավելություն ասել է, որ Ռուսաստանն ու Չինաստանը միավորվում են՝ դիմակայելու արևմտյան աշխարհին և կախվածությունը նրանից թուլացնելու համար։

«Արևմուտքի կամ Միացյալ Նահանգների մասին խոսելիս Մոսկվան և Պեկինը շատ նման լեզու են օգտագործում: Այնուամենայնիվ, մենք պետք է ուշադիր վերլուծենք, թե ինչն է նրանց մղում այս հարցում: Օրինակ՝ տնտեսապես երկու երկրներն էլ ցանկանում են մեծացնել իրենց անկախությունն Արևմուտքից, բայց նրանք չեն խաղում նույն լիգայում, և Չինաստանն ակնհայտ առավելություն ունի»,-գրել է Բորելը իր բլոգում:

Նրա խոսքերով՝ «ռուս-չինական մերձեցումը հիմնված է հիմնականում ժողովրդավարական արժեքների մերժման և այն բանի հակազդման վրա, ինչը իրենք համարում են «միջամտություն» իրենց ներքին գործերին»:

Ամենաթարմ