Աշխարհ

Ռուսաստանը պատրաստ է երկխոսության ԱՄՆ նոր վարչակազմի հետ. Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հունվարի 17-ին «Ռոսսիա-1» հեռուստաալիքի եթերում «Կիրակին Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման ժամանակ հայտնել է, որ Ռուսաստանը պատրաստ է փոխհարգալից երկխոսության ԱՄՆ նոր վարչակազմի հետ, սակայն հարաբերությունների կտրուկ լավացման հույս չունի:

«Մենք չենք կանխատեսում ինչ-որ կտրուկ բարելավում, քանի որ մարդիկ չեն փոխվել, իրենց թեզերը նրանց չեն փոխել: Մենք բաց ենք նորմալ, փոխհարգալից երկխոսության համար»,-ասել է նա՝ մեկնաբանելով երկկողմանի հարաբերությունների հեռանկարները դեմոկրատ նախագահ Ջո Բայդենի՝ ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո:

Այս մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ-ից:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ