Ռուսաստանի ԱԳՆ-ն հաղորդել է, որ Մոսկվան, ի պատասխան ԵՄ-ի գործողությունների, ընդլայնում է Եվրամիության ներկայացուցիչների «սև ցուցակը»: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ըստ պարզաբանման՝ ընդլայնվել է այն մարդկանց ցանկը, որոնց արգելված է մուտք գործել Ռուսաստանի տարածք:
«Ռուսական ցուցակում ընդգրկված մարդկանց թիվը հավասարվել է Եվրամիության ցուցակին»,- ասել է Ռուսաստանի ԱԳՆ-ն:
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն խոստացել էր արձագանքել ԵՄ-ի պատժամիջոցներին՝ ուղղված ութ ռուս քաղաքացու դեմ: Այս միջադեպը կապված է Կերչի նեղուցում տեղի ունեցածի հետ: