Ռուսաստանի երկու բնակչի մոտ այսօր հայտնաբերվել է կորոնավիրուս։ Այն ախտորոշվել է Չինաստանի 2 քաղաքացիների մոտ: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
Վարակված քաղաքացիները եղել են Բայկալի երկրամասում և Տյումենի շրջանում։ Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովան հաստատել է այս տեղեկությունը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ հիվանդների վիճակը կայուն է, կլինիկական դրսևորումներն ու տաքությունը բացակայում են։
Ռուսաստանի փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան հայտնել է, որ իրենք զբաղվում են կորոնավիրուսի էպիկենտրոն Չինաստանի Հուբեյ շրջանից իրենց քաղաքացիների տարհանման աշխատանքներով։ Այդ հատվածում Ռուսաստանի 341 քաղաքացի կա։
Ռուսաստանը պատրաստում է հրամանագիր, որով կարգելվի առաջիկայում դեպի Չինաստան աշխատանքային վիզաների տրամադրումը։ Առաջիկայում նախատեսվում է սահմանափակել ՌԴ-ից Չինաստան ավիափոխադրումները։
Նշենք, որ դեռևս հինգաբթի Ռուսաստանը փակել էր Հեռավոր Արևելքում Չինաստանի հետ իր սահմանը։