Ռուսաստանի մի շարք հատվածներում օգոստոսն անոմալ ցուրտ կլինի: Այս մասին հայտնում է Российская газета-ն:
Նշվում է, որ ամսվա սկզբին Մոսկվայում և ՌԴ կենտրոնական մասում գրանցվելու է նորմայից ցածր ջերմաստիճան, ինչը չի տարածվի երկրի եվրոպական հատվածների վրա:
Դրանից զատ, ողջ ամսվա ընթացքում շատ քիչ տեղումներ կլինեն:
Այս գիշեր Մոսկվայում ջերմաստիճանը նվազել է մինչև 7 աստիճան: Այսօր ՌԴ մայրաքաղաքում կդիտվի անոմալ ցուրտ եղանակ, և ջերմաստիճանային ռեժիմը 8-10 աստիճանով ցածր կլինի նորմայից: