Worldometers պորտալից տեղեկանում ենք, որ Ռուսաստանում 24 ժամվա ընթացքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 9,974 նոր դեպք:
Այժմ երկրում հաստատված դեպքերի թիվը 252,245 է, որոնցից բուժվել է 53,530-ը և մահացել` 2,305-ը:
Հայտնենք, որ արդեն տևական ժամանակ է, ինչ Ռուսաստանում կորոնավիրուսը չի նահանջում, որի արդյունքում այժմ երկիրը կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերով երկրների եռյակում է:

