Ռուսաստանի հյուսիսարևմտյան Արխանգելսկ քաղաքում սպանվել է ադրբեջանցի երիտասարդ գործարար, 1992 թվականին ծնված Ռուսլան Արիֆ օղլու Հուսեյնովը: Միջադեպը եղել է հունվարի 31-ի լույս փետրվարի 1-ի գիշերը: Նա Արխանգելսկում զբաղվում էր անտառամթերքի բիզնեսով, հաղորդում է ադրբեջանական մամուլը:
Երիտասարդին սպանել են հրազենից արձակված հինգ կրակոցով, ինչի հետևանքով նա մահացել է հենց տեղում: Սպանության դրդապատճառների մասին տեղեկություններ առայժմ հայտնի չեն: Չի բացահայտվել նաև սպանություն կատարողը: