fbpx
Աշխարհ

Ռուսաստանում զինապահեստի պայթյունից զոհերի թիվը 30-ն անցել է

Ռուսաստանի Աչինսկ բնակավայրի մոտ տեղակայված խոշոր զինապահեստում տեղի ունեցած հաջորդական պայթյունների և հրդեհի պատճառով զոհվածների թիվը հասել է 33-ի։ Այս մասին հաղորդում են ռուսական պաշտոնական աղբյուրները։

Հրդեհի և պայթյունների առաջին փուլը եղել է օգոստոսի 5-ին։ Ամեն ինչ սկսվել է հրետանային սպառազինության համար նախատեսված վառոդի և լիցքերի պահեստի հրդեհից։ Դրանից հետո մոտ 16 հազար մարդու տարհանել էին մոտակա բնակավայրերից։ Հաջորդ օրը հրդեհը մեկուսացվել էր։ Չնայած դրան՝ օգոստոսի 9-ին տեղի է ունեցել պայթյունների երկրորդ շարքը։ Այդ ժամանակ արդեն նշվեց, որ նոր «ալիքի» պատճառը եղել է պահեստին հարվածող կայծակը։

Այս ընթացքում Ռուսաստանի պաշտոնական աղբյուրները աստիճանաբար մեծացրել են տուժողների մասին թիվը։ Ներկայում արդեն 800 մարդ է դիմել իշխանություններին՝ միջադեպերի ժամանակ բնակարանների և այլ գույքի վնասման մասին ահազանգերով։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ