ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Ռուսաստանը մտնում է Միացյալ Նահանգների թշնամիների ցուցակի մեջ։
Նա նշել է, որ իրեն անդադար հարցնում են, թե ով է ԱՄՆ-ի թշնամին։
Պոմպեոի խոսքով՝ շատերն են ցանկանում խարխլել իրենց ապրելակերպը, պետությունը, ժողովրդավարական սկզբունքները ու Ռուսաստանն այդ ցուցակում է։

