fbpx
Աշխարհ

Ռուսաստանը և Թուրքիան չունեն միասնական դիրքորոշում Սիրիայի քրդական խմբավորումների հարցում

Ռուսաստանը և Թուրքիան չունեն միասնական դիրքորոշում Սիրիայի քրդական զինված խմբավորումների հարցում։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Չինաստան կատարած այցի շրջանակներում։

«Թուրքիայի հետ չկա միասնական մոտեցում այն հարցում, թե որ քուրդ զինյալներն են ահաբեկիչ։ Մենք հասկանում ենք Թուրքիայի մտահոգությունները, բայց այնուամենայնիվ, պետք է տարանջատել հացահատիկը՝ մոլախոտից և հասկանալ, թե քրդական խմբավորումներից, որոնք են իրականում սպառնում Թուրքիայի անվտանգությանը»,- ասել է Լավրովը։
Հիշեցնենք, որ Թուրքիան ահաբեկչական է համարում ինչպես Սիրիայի քրդական «Ժողովրդի ինքնապաշտպանության ուժերին», այնպես իր տարածքում գործող «Քուրդիստանի բանվորական» կուսակցությանը (ՔԲԿ-PKK):

Աղբյուր ՝https://www.ermenihaber.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ