Այսօր` հունիսի 11-ին, առցանց մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտնեց, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի հիմնական արտաքին տնտեսական գործընկերը:
Դեսպանի խոսքերով՝ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ընդհանուր մասնաբաժնի 27%-ը բաժին է ընկնում Ռուսաստանին, իսկ ուղղակի ներդրումների ընդհանուր ծավալի մասնաբաժինը 51% է։
«Բացի այդ, Հայաստան արտաքին տրանսֆերների 61%-ը գալիս է Ռուսաստանից»,-ասեց Կոպիրկինը:
Դեսպանը նաև նշել է, որ փոխգործակցության կորևոն գործոն է մնում նաև ռուսական կապիտալ ունեցող ընկերությունների գործունեությունը, որոնք Հայաստանի խոշոր հարկատուների թվում են: